«ՇՏԱՊ. հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը». Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՇՏԱՊ. հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը:
Իմ ունեցած տեղեկատվությամբ, երեկ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ:
Բուժաշխատողների վրա նման ճնշումներ երբեք չեն եղել և նման սպառնալիքներով երբեք չեն խոսել բուժաշխատողների հետ:
Մյուս կողմից «աշխատանքի են լծվել» նախարարության քարոզիչները, մասնավորապես սորոսական «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ փոխկապակցված քարոզիչները, ովքեր փորձում են էմոցիոնալ դաշտ տեղափոխել բուժաշխատողների արդարացի պահանջը և պայքարը:
Երեկ տված ասուլիսում ես ընդգծեցի, որ նման մոտեցում է լինելու և կրկին անգամ կոչ եմ անում առողջապահության նախարարությանը զերծ մնալ նման գործելաոճից և քննարկումներ իրականացնել ՄԻԱՅՆ մասնագիտական դաշտում՝ մի կողմ դնելով սպառնալիքները, էմոցիոնալ գրառումները, շանտաժը և սեփական չհիմնավորված ամբիցիաները»:
Երեկ հայտնել էինք, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» 75 աշխատակից ազատման դիմում է գրել:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
209Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31205.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
58204.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31104.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83928.10.2026, 15:06