#COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 113․358 է

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.754 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 113․358-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանից դուրս հայտնաբերվել է 28,673 վարակակիր, իսկ օրվա ընթացքում հաստատվել է 3948 նոր դեպք, վարակը հայտնաբերվել է 104 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է Ջիբրալթարը և Ֆարերյան կղզիները): Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 686 մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 59 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: 4,009 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից։ Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի անցել կորոնավիրուսի թեստը՝ Ներկայացուցիչների պալատի երկու անդամների հետ զրուցելուց հետո, ովքեր կամավոր գտնվում են կարանտինային գոտում։
Առաջին կորոնավիրուսի վարակի դեպքը հայտնաբերվել է Մոնղոլիայում: Հիվանդն այնտեղ է ժամանել Ֆրանսիայից՝ տարանցիկ ճանապարհը եղել է Մոսկվայով։
Իրանում յոթ մարդ մահացել է արդյունաբերական սպիրտ խմելուց հետո, որպեսզի պաշտպանվեն կորոնավիրուսից: Չորս մարդ օգտագործել է մեթանոլ, որից հետո կորցրել է տեսողությունը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է կորոնավիրուսի էպիկենտրոն՝ Ուհան քաղաք: Նա ստուգել է տեղական իշխանությունների աշխատանքը՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի համար:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
92523.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
45122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
191019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63018.08.2026, 15:36