Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն
503
Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 17:30

Կառավարության արտահերթ նիստում, ելնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, որոշվեց արտակարգ դրություն հայտարարել: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարը, որը, երկարատև քննարկումից հետո արժանացավ կառավարության անդամների հավանությանը:

«ՀՀ ամբողջ տարածքում 2020թ. մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,- նշված է նախագծում:

Նշենք, որ իրավունքի ուժով անհապաղ պետք է գումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ էլ կքննարկվի ու որոշում կկայացվի արտակարգ դրության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն