Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ի գիտություն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների

Ի գիտություն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների
416
Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ., 22:30

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Ի գիտություն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների.

Եգիպտոսի կառավարությունը որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մարտի 31-ը փակել երկրի օդային տարածքը, ուստի ս.թ. մարտի 19-ին ժ. 02:50-ին «Air
Cairo» ավիաընկերությունը կիրականացնի Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթ:

Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Ուստի հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ:

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
Էլ. Փոստ՝ [email protected]
թեժ գիծ՝ +201207050580
Viber՝ +201207050580
WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580»: