«115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր անձինք են». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 19-ին կառավարության նիստում ասաց, որ ներկա դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 115 դեպք, մեկն արդեն առողջացած է:
«Բոլորի վիճակը բավարար է: 38-ից բարձր ջերմություն ունեցողներն ընդամենը 5 հոգի են, 37-ից բարձր՝ 34 հոգի: 60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, նրանցից ոչ մեկի ջերմությունը բարձրերի մեջ չի մտնում»,- նշեց նախարարը:
Ըստ Ա. Թորոսյանի՝ հիվանդներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նույն ռեժիմով շարունակվում է հոսպիտալիզացիան:
Հաստատված դեպք ունենալու ժամանակ հիվանդին պահում են բժիշկների հսկողության տակ, նրանց հետ շփված անձանց մեկուսացնում են հատուկ վայրերում: Որոշ դեպքերում ինքնամեկուսացում է արվում: Աշխարհի մակարդակով բռնկումներն ինտեսնիվ շարունակվում են Եվրոպայում: Մահվան դեպքերը գրանցված են հիմնականում 70-90 տարեկանների շրջանում: Տարածումն այնքան է, որ որոշ դեպքերում թեթև դեպքերը չեն արձանագրվում:

«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
7110:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
42928.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
45628.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
111626.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
60926.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
63124.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
106517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
118914.09.2026, 11:36