Որոշ տնտեսվարողներ թաքցնում են շրջանառությունը. ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն՝ տվյալ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ:
Օրինակ, սպառողը գնում է անձեռոցիկ՝ 300 դրամ, միս՝ 4000 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 4300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտության արդյունքում՝ վաճառող սուբյեկտը հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում է միայն անձեռոցիկի արժեքը՝ 300 դրամ: Մեկ այլ դեպքում՝ սպառող գնում է լավաշ՝ 500 դրամ, կարտոֆիլ՝ 800 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 1300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն դարձյալ ծրագրային միջամտության արդյունքում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազային տեղեկություն տրամադրվում է բոլորովին այլ ապրանքի՝ 200 դրամ արժեքով կրակայրիչի վերաբերյալ:
Ծրագրային միջամտություն կատարող տնտեսվարողները, նման վարքագծով մոլորեցնում են սպառողներին և պետությանը: Քողարկվելով օրինապահ հարկ վճարողի անվան տակ՝ իրականում թաքցնում են շրջանառությունը: Սա հիմնականում կատարվում է այն տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք իրենց վաճառքներն իրականացնում են արտաքին ծրագրի միջոցով և ՀԴՄ կտրոնի անհրաժեշտ տվյալներն արտացոլում են այդ կտրոնի վրա:
Հաշվի առնելով նման երևույթները՝ կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներից պահանջում է բացառել նման վարքագիծը: Իսկ սպառողներին կոչ է անում, ըստ ցանկության, մթերային խանութներից կամ մանրածախ վաճառքի այլ օբյեկտներից գնված ապրանքների դիմաց ստացված կտրոնների լուսապատճեններն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ չնայած այն հանգամանքին, որ նշված դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է 5 միլիոն դրամի չափով տուգանք, այնուամենայնիվ՝ հարկային մարմնի գործողությունները չեն սահմանափակվելու միայն տուգանքի կիրառմամբ, համանման երևույթներին տրվելու են նաև իրավական գնահատականներ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Քննչական կոմիտեն՝ Իշխան Սաղաթելյանին առնչվող քրեական վարույթի մասին
4415:30
ՄԻՊ-ն արձագանքել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին
6314:06
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
8009:42
Փամբակ գետում հայտնաբերվել է 13 տարեկան աղջկա մարմինը (տեսանյութ)
124Երեկ, 14:48
Փամբակ գետում շարունակվում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
99Երեկ, 11:36
«Վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն»․ ՆԳՆ
18820.06.2026, 16:24
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի (տեսանյութ)
18020.06.2026, 15:00
ԿԸՀ-ն՝ ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին
18020.06.2026, 14:42