«Համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է». Արտակ Զաքարյան
![]() 400 Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 09:45 ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է: Պատճառներ չկան չհավատալու, որ աշխարհը (և մենք) չենք հաղթահարելու կորոնովիրուսային էպիդեմիան: Նաև կարելի է հավատալ, որ հերթական համաշխարհային ճգնաժամից հետո աշխարհը դառնալու է ավելի ուժեղ ու խելամիտ: Հավանական է, որ քաղաքականության մեջ և ԶԼՄ-ներում ավելի շատ ի հայտ կգան ռեալիզմի, առողջ բանականության և պրոֆեսիոնալիզմի կողմնակիցները: Արդյունքում քաղաքականությունը կձերբազատվի բոլոր տիպի պրոգրեսիվ դիլետանտներից ու խելապակաս խմբավորումներից: Միջազգային վերլուծականները նշում են նաև ապագա աշխարհում պոպուլիզմի ու մանիպուլյատորների քաղաքական «անհետացման» մասին: Կրիտիկական իրավիճակները որպես կանոն ոչ միայն չեզոքացնում են վտանգները, այլև թույլ են տալիս այլ կերպ վերաբերվել երևույթներին: Կորոնավիրուսն այսօր մարդկության համար, հանդես է գալիս որպես ապագայի սոցիալական ազգանշան՝ հասականալու, թե ի՞նչն է կարևոր, ի՞նչն է բալաստ և ի՞նչն է վտանգավոր: Որպես կանոն, համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է: Կորոնավիրուսային էպիդեմիայի ու նրա դեմ պայքարի ողջ ընթացքում ի հայտ են գալու մարդկության ուժեղ և թույլ կողմերը: Նրա ստեղծած պետական, սոցիալական և ավանդական ինստիտուտների ամրությունը և գործունակությունը: Օրինակ՝ Եվրամիությունը, ապագայում պետք է կարողանա վերահաստատել իր գոյության իմաստը: Էպիդեմիայի առաջին օրերը Եվրոպայում ցույց են տալիս, որ ԵՄ-ն՝ որպես կառույց չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր: Բոլոր տիպի խնդիրները մնացին ազգային կառավարությունների ուսերին և հիմա ԵՄ յուրաքանչյուր երկիր իրավիճակից փրկվում է ինքնուրույնաբար՝ ինչպես կարող է: Էպիդեմիայի առաջին օրերին միջազգային մամուլն ակնկալում էր, որ ԱՄՆ-ն կստանձնի աշխարհը ստեղծված իրավիճակից դուրս բերելու առաջամարտիկի դերը, սակայն այսօր ԱՄՆ-ի հակահամաճարակային գործողությունները սահմանափակվում են միայն սեփական տիրույթում, ու դեռ պարզ չէ, թե որքանով այն արդյունավետ և օրինակելի կարող է լինել: «Մեծ յոթնյակ»-ը դեռևս ընկղմված է սեփական պրոբլեմների մեջ և դեպի մնացյալ աշխարհը ձեռք մեկնելու քաղաքական ու տնտեսական պոտենցիալ առայժմ չի ցուցաբերում: Հատկանշական է այն հանգամանքը, որ համաճարակի բարդ փուլում գտնվող Իտալիային օգնության է շատպում ոչ թե ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկը՝, այլ Չինաստանը և Ռուսաստանը: Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության բնականոն կյանքի վրա: Նշվում են տարբեր ժամկետներ: Բայց, որ համաճարակը հաղթահարվելու է, և մենք հայտնվելու ենք «նոր աշխարհի կառուցման» ճանապարհին, որտեղ փոփոխվելու և վերանայվելու են շատ բաներ, փաստ է: Մարդու և պետության համար անհրաժեշտություն են դառնալու գաղափարական, արժեքային, քաղաքական, տեխնոլոգիական, սոցիալական, հոգևոր-մշակությանին, տնտեսական, էկոլոգիական, էներգետիկ և կոմունիկացիոն առաջնահերթությունների վերաբերյալ նոր արժևորումները: Վերանայման են ենթարկվելու ընտանիքի կենցաղային ծախսերից սկսված մինչև կենսառեսուրսային, անվտանգային, կիբեռհամակարգային, տնտեսական և գլոբալ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Իսկ քաղաքական ամենակարևոր հատկանիշները դառնալու են որոշումների կայացման արագությունը, հիմնավորվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Մարդկության մեծամասնությունն էպիդեմիայից դուրս են գալու մարդու, բնության և հավատքի վերաբերյալ նորացված, ճշգրտված ու կշռադատված հայացքներով: Այսինքն՝ տեղեկատվական պրեսսինգի և ամենօրյա վազքի մեջ գտնվող ժամանակակից սպառողական հասարակության գիտակցական մակարդակն էական փոփոխությունների է ենթարկվելու: Հետևաբար, շատ բարդ է լինելու մանիպուլացնել և հեշտությամբ կառավարել մարդկանց գիտակցությունը: Ժողովրդավարական տրանզիտներին փոխարինելու են գալու պետության ու կառավարությունների նկատմամաբ սեփական քաղաքացիների պահանջատիրության նոր սոցիալական ալիքները»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
