Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ Սադախլոյի անցակետի մասին
![]() 455 Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 22:10 Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ երկու երկրներում կարանտինայի ռեժիմով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն սահմանափակումներ: Հաղորդագրության մեջ ասվում է․ «Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Խնդրում ենք հետևել դեսպանության ֆեյսբուքյան էջին»։ |
ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
6313:00«51 հասցեներում իրականացվում են խուզարկություններ». ՔԿ
11112:12ՔԿ-ն՝ ՀԷՑ-ում իրականացվող գործողությունների մասին
11110:06BRICS-ի շրջանակներում հանդիպել են Արաղչին և Ֆիդանը
403Երեկ, 16:46ՔԿ-ից արձագանքել են Հովհաննես Խուդոյանին
220Երեկ, 16:12Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ
432Երեկ, 13:10«2021-ին Սյունիքում վարչապետի նկատմամբ խուլիգանությունը պլանավորված է եղել»․ ՔԿ
267Երեկ, 12:00«Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման»․ ԱՄՆ դեսպանատուն
37306.07.2025, 12:06