Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով․ իրավական կարգավորումների հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տևել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում՝ 60 օրը»,- ասվում է հոդվածում: Միևնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով՝ սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, և կրկին՝ 30-օրով»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
3212:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
3612:30
«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
6710:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
7410:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8610:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
7209:06
«Այսօրվա համերգին հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7409:00
«Երեկոյան Հրապարակում հանդես կգամ ուղերձով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6808:54