Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Անկախությունն առանց Արցախի, կիսատ ու ցավալի իրականություն է»․ Վահագն Սարոյան

«Անկախությունն առանց Արցախի, կիսատ ու ցավալի իրականություն է»․ Վահագն Սարոյան
45
Այսօր, 12:12

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատ, Անկախ Հայաստան։ Անկախ պետություն։ Անկախություն։
Սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն։
Այս բառերի հետևում մեր ավագ սերունդների կյանքն է, աշխատանքը, պայքարը, կորուստներն ու նվիրումը։ Նրանք երկիրը կառուցել են՝ քարը քարին դնելով, եղածին ինչ-որ բան ավելացնելով, սերունդներին փոխանցելու համար պետություն ստեղծելով, ոչ թե այն կորցնելու կամ Արցախը հանձնելու համար։
Անկախությունը՝ առանց Արցախի, այսօր մեզ համար կիսատ ու ցավալի իրականություն է։
Բայց անկախության մասին խոսելիս ամենակարևորը ոչ թե բարձրաձայն արտասանվող բառն է, այլ դրա բովանդակությունը։ Այն չի նշանակում հակամարտություն կամ պատերազմ փնտրել։
Անկախությունը նշանակում է ունենալ այնպիսի պետություն, որն իր որոշումները կայացնում է սեփական պետական ու ազգային շահերի գիտակցումով, պաշտպանում է իր քաղաքացիների անվտանգությունը և կարողանում է ինքնուրույն տնօրինել իր ապագան։
Փառք անկախության մարտիկներին՝
կենդանի և անմահացած մեր հերոսներին։
Եվ մեծ խոնարհում նրանց, ովքեր իրենց կյանքով ու աշխատանքով կառուցեցին այն Հայաստանը, որի անկախությունը այսօր մեր պատասխանատվությունն է»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան