«Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ»․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից․ «35 տարի շարունակ մեր պետությունը, մեր ժողովուրդը անցան բազմաթիվ փորձությունների, մեծ հաղթանակների, պարտությունների, տնտեսական փլուզման, վերականգնման, անարդարությունների, ներքաղաքական լարվածությունների և այլ վայրիվերումների միջով։ Ամեն ինչ տեսանք։
Մենք կառուցել-շենացրել ենք մեր պետությունը։ Ոչ ոք չի կարող դա ուրանալ։ Մի քանի սերունդ իր փորձը, գիտելիքը, հնարավորությունները, առողջությունը, կյանքը դրել է, որ մեր անկախ պետությունը կայանա, զարգանա։ Պատերազմ, շրջափակում, ֆինանսական ճգնաժամեր. բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդն իր աստվածատուր հատկությամբ ստեղծել, կառուցել, շենացրել, զարգացրել է իր պետությունը։
Ես շնորհակալ եմ, որ Աստված ինձ տվել է իմ սեփական երկրում կառուցելու և բարիք ստեղծելու հնարավորություն։
Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու։ Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից։ Ամեն անգամ ասել եմ՝ ոչ։ Իմ հայրենիքը Հայաստանն է, ես ապրելու եմ միայն այնտեղ և կառուցելու եմ իմ երկրում։ Եթե նույնիսկ այսօր, այս դժվար պահին լինի նման հնարավորություն, ես էլի կասեմ՝ ոչ, առանց մեկ վայրկյան իսկ մտածելու։
Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից, շատ բաներ կախված են նաև, իհարկե, համաշխարհային պրոցեսներից։ Ես ուզում եմ, որ ներկա և ապագա սերունդների համար այդ նոր փուլը լինի Հայաստանում մնալու, Հայաստանը պահելու և զարգացնելու ժամանակաշրջան։ Եթե երկու գաղափար կարողանանք դարձնել համազգային նպատակ, եթե կարողանանք դրանք այսօր, վաղը և այլևս միշտ դարձնել ազգային հատկանիշ, ամեն ինչ լավ կլինի։ Այդ գաղափարներն են ներքին համերաշխությունը և վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։
35 տարի առաջ և՛ մենք էինք ուրիշ, և՛ աշխարհը։ 35 տարի հետո այսօրվա հետ տարբերությունը շատ ավելի մեծ է լինելու։ Բայց ներքին համերաշխության և սեփական ուժերի հանդեպ վստահության դեպքում մենք ունենալու ենք ուժեղ, զարգացած պետություն։
Շնորհավոր մեր անկախության 35-ամյակը։
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին»։

«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
311:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
2511:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
4711:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
4010:54
«Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ»․ Գագիկ Ծառուկյան
3910:48
«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
8710:06
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
10609:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
10909:19