«Հանձնաժողովն ինչպե՞ս է ստուգելու՝ դատավորի թեկնածուն քրեական ենթամշակույթ կրող անձի հետ շփվե՞լ է, թե՞ ոչ». ԼՀԿ պատգամավոր
![]() 384 Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 13:20 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավասություն ենք տվել, որ ստուգի դատավորի թեկնածու անձի՝ քրեական մշակույթին հարելու հանգամանքը: Գործնականում սա ինչպե՞ս է կազմակերպվելու, ես խնդիր տեսնում եմ, որովհետև հանձնաժողովը չունի օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու իրավասություն, ոչ էլ իրավասություն ունի ինչ-որ մեկին խնդրի, որպեսզի այդպիսի միջոցառում կազմակերպեն և տեղեկատվությունն իրենց տրամադրեն: Գործնականում դա ինչպե՞ս եք պատկերացնում, հանձնաժողովն ինչպե՞ս է հայտնաբերելու, թե դատավորի թեկնածուն քրեական ենթամշակույթի անձի հետ շփում ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել, թե՞ պարզապես ֆեյսբուքյան կամ լրատվամիջոցների մակարդակում դա պետք է ուսումնասիրի». այսպիսի հարցադրում արեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ բարեվարքության հետ կապված ցանկացած մեխանիզմ ենթադրում է նաև սոցցանցերի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրություն: Սակայն դրանք վճռորոշ նշանակություն չեն կարող ունենալ: Ինչ վերաբերում է նշված տեղեկատվության ձեռքբերմանը, ապա հանձնաժողովն իրավունք ուն այն հայցելու ՏԻՄ-երից: Այդ տեղեկատվությունը պաշտպանված է լինելու: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
