Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել

Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել
304
Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 19:10

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ՝ մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնեցին նշված հասցե, որտեղ էլ պարզվեց, որ արտադրամասն աշխատում է:
Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է՝ արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:
Նման ստուգայցերը շարունակական են լինելու: Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել