Արցախի նախագահի մի քանի թեկնածուներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
4491 Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 23:40 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահի մի քանի թեկնածուների համատեղ հայտարարությունը. «ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի՝ Արցախում արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներին ուղղված համատեղ կոչ անելու առաջարկին, ժամը 19:00-ի դրությամբ, արձագանքել են ԱՀ նախագահի ներքոնշյալ թեկնածուները և հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների Նոր կորոնավիրուս համավարակի տարածման մասին վերջին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, ինչը մեզ բերում է այն եզրահանգման, որ այս պայմաններում համապետական ընտրությունների անցկացումը շատ մեծ ռիսկեր է պարունակում։ Առավել ևս ռիսկային գոտուց եկած հարյուրավոր դիտորդների ու զորանոցային ռեժիմից հանած բանակայինների շփումներից բխող վտանգը նկատի ունենալով, ինչն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը։
Մասիս Մայիլյան, Սերգեյ Ամիրյան Քրիստին Բալայան Աշոտ Դադայան»: |
«Ռուսները խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ». Ալեն Սիմոնյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
117Երեկ, 22:36Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ)
79Երեկ, 22:30Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար
111Երեկ, 15:48«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
190Երեկ, 00:00Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
18827.03.2024, 23:30Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ԽՎ-ի հետ միասին դատապարտել ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
36527.03.2024, 18:06Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
18927.03.2024, 12:36«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
21526.03.2024, 22:30