ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ
![]() 457 Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 23:30 ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորվել է Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը: Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կաʹմ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կաʹմ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը: Այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրությսան մեջ: |
«Առգրավված իրերի մեջ կա մարտական նռնակ»․ ՔԿ
155Երեկ, 16:24ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին
320Երեկ, 15:16«Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը». ԿԳՄՍՆ
231Երեկ, 13:30«Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և երեսպաշտություն». Ադրբեջանի պատասխանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությանը
30009.07.2025, 21:00«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում». ՀՀ ՊՆ
22509.07.2025, 10:54Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
27108.07.2025, 22:18ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
36508.07.2025, 13:00«51 հասցեներում իրականացվում են խուզարկություններ». ՔԿ
36508.07.2025, 12:12