Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման դեպքը

2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում դիմակավորված անձինք, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, հարձակվել են նույն քաղաքի բնակչի վրա և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նրանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը. նրանցից մեկը ձերբակալվել է՝ հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով, իսկ մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործությունը կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
130Երեկ, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
128Երեկ, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
137Երեկ, 10:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
138Երեկ, 10:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
106Երեկ, 09:42
«Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները»․ Սերժ Սարգսյան
108Երեկ, 09:30
«Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ»․ Գարեգին Բ
92Երեկ, 09:12
«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
35719.09.2026, 10:30