Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի քանի սուպերմարկետի գործունեությունը
![]() 522 Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 19:45 ՀՀ Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Ըստ որոշման՝ վեց ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5, 2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35, 4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3. 5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2 6) «Տիտան 93» ՍՊԸ՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26: Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի №652-Ա, №653-Ա, №675-Ա, №676-Ա, և №677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի №686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները: Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ |

«Մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության համար»․ Մանե Թանդիլյան
22301:06
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
254Երեկ, 16:42
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
358Երեկ, 12:54
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
339Երեկ, 11:48
37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
34512.03.2026, 14:12
Աբովյանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
35112.03.2026, 12:36
Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
122211.03.2026, 21:11
Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի
43811.03.2026, 14:42
