«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից». Տաթևիկ Ռևազյան
![]() 543 Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 22:15 «Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից: Տարածվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ. հերքում եմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշել է, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին. «Ճիշտ է, որ այդ ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունն իրականացնել չվերթներ դեպի Եվրոպա: Մենք հիմա ուզում ենք պարզաբանում ստանալ եվրոպական կողմից, թե ինչու են այդ որոշումն այդքան արագ կայացրել: Մենք հիմա նամակ ենք պատրաստում մեր գործընկերներին ուղարկելու համար որ պարզենք, թե ինչու է այդքան արագ կայացվել այդ որոշումը»,-նշեց Ռևազյանը: Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում շատ ընթացակարգեր են փոփոխվում կորոնավիրուսի հետևանքով, և դա կարող է ազդեցություն ունենալ նաև այս ոլորտում: Մանրամասները՝ տեսանյութում:
«Տարածվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ». Տաթևիկ Ռևազյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
