«21% աղքատությունը ներդաշնակ, միասնական հասարակություն ունենալու հիմնական խոչընդոտն է»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցիալական իրավահավասարությունն է մեր ազգային գերակա խնդիրը։
Հայկական ժողովրդավարությունը մնաց անփոփոխ և կայուն՝ իշխանությունը պետք է իշխի, ընդդիմությունը՝ ընդդիմանա, ժողովուրդը թամաշա անի։
Ոչ մի իշխանություն չի սիրում, որ իրեն քննադատում են, իսկ ընդդիմությունն առավել ևս։ Ժամանակի ընթացքում երկուսն էլ դիրքավորվելով քաղաքական խրամատներում, տարվում են միմյանց դեմ պայքարով, հաճախ անպտուղ, իսկ ժողովրդի լայն զանգվածները հեռուստացույցի հեռակավարման վահանակները ձեռքին սրի պես ցցած՝ սպասում են փոփոխության, երբ հոգնում են, պտտում են ալիքը և իրենց թվում է, որ կյանքը փոխվեց։
Պառլամենտական ընդդիմությունը ե՞րբ է սկսելու զբաղվել սոցիալ-իրավական-քաղաքական բարեփոխումների գեներացման աշխատանքներով: Հասարակության լայն զանգվածների համար և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը վերևում են, իսկ ինքը ներքևում, հետևաբար ինքն իրեն չի նույնացնում ո՛չ իշխանության, և ո՛չ էլ ընդդիմության հետ, ըստ էության։
21 % աղքատությունը ներդաշնակ, միասնական հասարակություն ունենալու հիմնական խոչընդոտն է: Սա է մեր սիներգիայի բացառման օրենքը, մեր ուժերի ջլատման, ազգային պետության քայքայման բարոյահոգեբանական կողմն ու աքիլլեսյան գարշապարը։ Ո՞վ պետք է լուծի այս հարցը և ո՞վ պետք է միավորի պառակտված հասարակությանը։ Գործո՞ղ իշխանությունը, երբեք, ընդդիմությո՞ւնը, չեմ կարծում, իսկ ժողովրդական ալի՞քը․ հույս կա։ Բայց ո՞վ պետք է ալեկոծի հասարակությանը, բացի կեղտոտ պրոպագանդայից փառակալած աչքերը, այն մարդը ով վեր է կանգնած ներքաղաքական առևտրից։ Իսկ մենք ունենք նման մա՞րդ։
Հ.Գ. «Սահմանադրություն», «խաղաղություն», «սոցիալական բարեկեցություն» կեղծ թեզերին ընդդիմությունը միայն հակադարձեց ոչնչով՝ ընդդիմանալով, փորձեք մի քայլ վերև բարձրանալ և կտեսնեք թե ինչ է կատարվում։ Իսկ իշխանությունը սոցիալական բուրգի գագաթին չէ, այլ ստորոտում, որտեղ պետք է կարողանաս նվաճել լյումպեն զանգվածի սրտերը, մինչդեռ ես՝ ինքս կպայքարեի լյումպենիզացիայի դեմ, որ ունենայինք առողջ մտածողության տեր ազգային դիմագծով հանրություն և պետություն»։

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5902:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
6501:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
7600:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
7200:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
8100:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
79Երեկ, 23:18
«Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում
93Երեկ, 22:42
«Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան
88Երեկ, 22:24