«Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ
Կան ընտրական հին, կներեք արտահայտությանս համար, «մուխլոժներ», որոնք Հայաստանում մի 10 տարի է, ինչ չեն արվում և որոնք մենք չէինք մտածում, որ Արցախում կլինեն (սփոյլեր՝ սխալվում էինք): Խոսքը ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին է:
Այսպիսով, պատահականորեն մի քանի՝ ըստ գտնվելու վայրի ցուցակ ուսումնասիրելով արդեն հայտնաբերեցինք մի քաղաքացու, ում ոստիկանությունը ներառել է Ստեփանակերտի միանգամից երկու ընտրական տեղամասերի (թիվ 1/11 և 1/13) ցուցակում: Միանգամից ասեմ՝ քաղաքացին երկու տեղամասերում էլ քվեարկել է:
Ընդ որում՝ ոստիկանությունն ընդհանրապես չուներ այդ քաղաքացուն՝ ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք, քանի որ քաղաքացին հաշվառված էր և գտնվում էր միևնույն համայնքում:
Ոստիկանության կողմից այս կեղծիքը կարող էր արվել միմիայն կանխամտածված, քանի որ անձնագրայինի ծրագիրը չի թողնում նման բան անել: Դա կարելի է անելի միմիայն «մանուալ»:
Ռետրոսպեկտիվ հասկանալով մեր սխալը (որ իզուր ենք վստահել ոստիկանությանը)՝ փորձեցինք խնդրել բոլոր՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակները, որ ստուգենք դրանք (ինչպես անում էինք Հայաստանում մի 10-12 տարի առաջ): Եվ այստեղ պարզվում է, որ այդ ցուցակները ոստիկանությունում «չեն պահպանվել»:
Այստեղ ևս խախտվել է ընտրական օրենսդրությունը և կատարվել քրեական օրենսգրքով արգելված արարք, քանի որ ընտրողների՝ ըստ գտնվելու ցուցակները ևս պետք է հրապարակվեն ոստիկանության կայքում (իսկ հրապարակվել են միմիայն հիմնական ցուցակները): Դատախազությանն այս դեպքով ուղարկված հանցագործության մասին հաղորդման հետ քիչ անց կուղարկենք ևս մեկը՝ ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի թե՛ 1-ին և թե՛ 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների մասով»:

«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
2117:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4817:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
3817:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
4417:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
8116:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
4916:42
«Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին»․ Էդուարդ Շարմազանով
4416:30
«Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք արձագանքին»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
5816:24