Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում
131
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ., 17:36

Երևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում,
մանսավորապես՝ Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց – Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկում կկատարվեն լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի ժամանակավոր փոփոխություններ, որոնց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ»: