«8 տարի է իշխանությունն ասում է՝ ձեր ունեցածը «նախկիններն» են գողացել, սակայն ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարերից մի աժդահա չոբան է իջնում քաղաք, նրան սովորեցնում են բռնցքամարտի կանոնները, նա մրցման է մասնակցում։ Մարզիչը տեսնելով, որ աժդահան շատ ալարկոտ է կռվում, շատ անհավես, մտածում ու գտնում է նրան մոտիվացնելու, գրգռելու հնարը։ Ռաունդների արանքի ընդմիջմանն նա ասում է հսկային․ «Սարում քո կալոշի թայը քո այսօրվա մրցակիցն է գողացել»։ Չոբանը խիստ զայրացած մտնում է ռինգ ու նոկաուտի ենթարկում մրցակցին։
8 տարի է, ինչ իշխանությունը հանրությանը այդ չոբանի տեղը դնելով՝ ցույց տալով «նախկիններին», ասում է՝ ձեր ունեցածը նրանք են գողացել։ Սակայն ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում «նախկինների» արած թալանից, նրանցից խլված ունեցվածքը տրվում է իշխանության սրտի նորահայտ մեծահարուստին։ Այսպես ժողովրդին շարունակում են սարի զըռ չոբանի տեղ դնել։ Հայցում եմ բոլոր խելացի հովիվների ներողամտությունը»։

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
4521:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
8420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
8219:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10816:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
11015:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11315:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10214:24