Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտամ. Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նշել էիք, որ արցախյան ընտրությունների դիտորդների մասով ասելիք ունեք, որ նրանք ոչ միշտ են եղել անկողմնակալ, անկախ, ի՞նչ նկատի ունեիք և ո՞ւմ՝ հարցրինք Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին։ «Սպասեք՝ ընտրական գործընթացներն ավարտվեն, նոր անուններ բարձրաձայնենք»: Ուշ չի՞ լինի։ «Ոչ, նախ որ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, և ապա՝ ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականներն իրավական առումով ընտրությունների վրա ազդելու հնարավորություն չունեն։ Դրանք լոկ խորհրդատվական են։
Ընտրական գործընթացը կավարտվի, անուներ կտամ՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում»: Դիտորդական առաքելությունների «առյուծի բաժինը» կազմում են «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Թրանսփերենսի ինթերնեշնլը», այսպես ասած, սորոսական կազմակերպությունները, ընդ որում, հայտնի է, թե թեկնածուներից որ մեկի նկատմամբ են նրանք «անկողմնակալ» եղել, նրանց մասին է խոսքը: «Դուք հիմա ինձ մի այնպիսի հարթություն եք տանում, ուր ես չեմ գնա։ Ինչպես ինքս եմ հորդորոււմ մեր դիտորդներին՝ լինել անկողմնակալ, այնպես էլ ինքս եմ պարտավոր լինել: Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
5518:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
5317:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8817:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
6717:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
5717:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
10216:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
6116:42
«Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին»․ Էդուարդ Շարմազանով
5616:30