Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Միայն ապրիլի 14-ին». պարետի նոր որոշումը

«Միայն ապրիլի 14-ին». պարետի նոր որոշումը
658
Կիրակի, 12 ապրիլի, 2020 թ., 19:10

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

  • Մշակող արդյունաբերության հատվածում՝
    12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
    23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
    23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
    25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,
  • Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,
  • Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ 71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»: