Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Արցախում մեկնարկել է ընտրությունների 2-րդ փուլը

Արցախում մեկնարկել է ընտրությունների 2-րդ փուլը
535
Երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ., 08:50

Արցախի Հանրապետությունում արդեն բացվել են ընտրատեղամասերը, և մեկնարկել է ԱՀ նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը։ Ընտրություն պետք է կատարվի մարտի 31–ին առավելագույն քվե ստացած երկու թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև։

Ընդհանուր առմամբ կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը՝ Երևան քաղաքում: