Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցության և Ռ. Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ
![]() 1037 Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 13:15 «Մենք պետք է միավորվենք ոչ միայն Արցախում, այլ հայությամբ, համախմբվենք Հայաստանի իշխանության շուրջ, որովհետև գլխավոր պատասխանատվությունն ու գլխավոր խնդիրը Հայաստանի իշխանություններինն է. չարախոսությունը, քաղաքական այլակարծությունն այստեղ թշնամի են մեզ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ. «Նախընտրական փուլում եղել են վիրավորական արտահայտություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազություն, բայց մտափոխվել եմ և դրանք հետ ենք կանչել՝ բացի մի հայտարարությունից, որն իրականացրել է ո՛չ Արցախի քաղաքացի: Անունն էլ չեմ ուզում տալ: Հիմար արտահայտություն էր, չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու գնահատականը տալու համար մի փոքր ռեպորտաժ կլինի»,- ասաց ԱՀ նախագահը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, թե ինչ կարծիք ունի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, Ա. Հարությունյանը նշեց, որ Ազատ հայրենիք կուսակցությունը վաղուց այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել. «Մենք դիմել էինք այն ժամանակ դատախազությանը, ստորագրություններ էինք հավաքել խափանման միջոցի փոփոխության համար, բայց այսօր ևս ուզում եմ հայտարարել, որ երբևէ Հայաստանի արդարադատության գործունեությունը կասկածի տակ չենք դրել: Կա ՀՀ-ում արդարադատության համակարգ և այդ հարցը նրանց որոշելիքն է»: Թե ինչ սկզբունքով է ղեկավարելու երկիրը, բանախոսը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է առաջին հերթին լինեն հասանելի հանրության համար, աշխատեն թափանցիկ և հարգվեն հանրության կողմից: Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է հանդիպում ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի միջոցներ տրամադրվեն գյուղատնտեսության ուղղությամբ: Քննարկվելու են ոչ միայն վարակի կանխարգելման, այլև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: «Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն, ինչպես միշտ, աջակցելու է Արցախի իշխանությանը»,- եզրափակեց ԱՀ նախագահը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
