Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Աշխարհի շատ երկրներում ՀՀ օրինակն ի ցույց է դրվում». վարչապետ

«Աշխարհի շատ երկրներում ՀՀ օրինակն ի ցույց է դրվում». վարչապետ
392
Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 20:15

«Մեր առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի»,- ուղերձով դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այս պահը ՀՀ-ն արժանապատվորեն է դիմակայել համավարակի հետևանքով աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերը:

«Առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեր մեկուսացված քաղաքացիների համար:

Աշխարհի շատ երկրներում ՀՀ օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ ճգնաժամային պահերին»,- նշեց վարչապետը:

Նա նաև հայտնեց, որ այս ընթացքում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ խանութների երևույթը, ինչի համար ՀՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկեր պետություններին: