Պարետի նոր որոշումը
![]() 423 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 09:40 ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ . Պոլիգրաֆիական գործունեություն . Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն . Քարի սղոցում, մշակում և հարդարում . Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն . Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն . Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում . Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝ . Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների . Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր . Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր . Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ Տեղեկատվություն, կապ հատվածում՝ . Գրքերի հրատարակություն . Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝ . Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ . Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝ . Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝ . Արհեստակցական միությունների գործունեություն . Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում . Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում . Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ: «Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը: Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ covid19.gov.am/hy կայքի միջոցով: Մնացած մանրամասները՝ որոշման մեջ»: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
