Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Պարետի նոր որոշումը՝ արտերկրում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ

Պարետի նոր որոշումը՝ արտերկրում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ
492
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 17:55

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

1. Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի «Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ» N 43 որոշման հավելվածի 4-րդ կետում «Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական
կենտրոնի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: