Արամ Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին

Մամուլում լուրեր էին տարածվել, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեղը Կառավարությունում շուտով կզբաղեցնի «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը:
«AD TV»-ի եթերում անդրադառնալով թեմային՝ Արամ Սարգսյանն ասել է. «Տիգրան Ավինյանն իր տեղում աշխատում է, և այս թեմայով խոսակցությունն ինձ համար ոչ միայն նյութ չէ, այլև անհարմար եմ զգում նման բաներից խոսել: Մարդն իր տեղում աշխատում է: Լրատվական դաշտը սենսացիաներ է փնտրում ամեն մանր բանից սարքում է մեծ պատմություն: Կառավարությունը նաև այնպիսի տեղ է, որտեղ պաշտոնյաները փոխվում են և այդտեղ որևէ դժբախտություն չեմ տեսնի, եթե փոփոխություններ լինեն: Տիգրան Ավինյանը, Արարատ Միզոյանը վարչապետի ամենամերձավոր շրջապատն են, բայց, դա չի նշանակում, որ այդ մարդիկ փոփոխման ենթակա չեն»,- ասել է Սարգսյանը:
Հարցին, թե այս ընթացաժքում իրեն որևէ առաջարկ չի՞ եղել, Սարգսյանը պատասխանել է. «Բացարձակ: Ես Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ տետատետ հանդիպել եմ քարոզարշավի ժամանակ, դրանից հետո նամակագրական կապ եմ ունեցել Ամուլսարի և Արցախի թեմաներով»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
3500:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5800:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
62Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
72Երեկ, 23:42
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային թիմի կազմը
92Երեկ, 22:24
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին և ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցեր
95Երեկ, 22:18
Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
162Երեկ, 21:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
100Երեկ, 21:24