Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ոստիկանության հայտարարությունը՝ մայիսի 9-ին փակ ճանապարհների վերաբերյալ

Ոստիկանության հայտարարությունը՝ մայիսի 9-ին փակ ճանապարհների վերաբերյալ
686
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 12:00

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Նշվում է, որ Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:
Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։