Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կառավարությունը պատրաստվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև հունիսի 13-ը

Կառավարությունը պատրաստվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև հունիսի 13-ը
803
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 22:50

ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ: Հարցը կքննարկվի վաղը՝ կառավարության հերթական նիստում։

Որպես հիմնավորում նշվում է, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն՝առողջացած, 47-ը՝ մահվան ելքով։
Նոր որոշման նախագծում որոշ փոփոխություններ են նախատեսվում։