Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնության սպառնալիքի քրգործով մեկ անձ կալանավորվել է

2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:
2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
29520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
30220.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
65017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
64717.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
60616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
60116.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
44116.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
43516.11.2026, 13:18