Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 120 անգամ

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 120 անգամ
354
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 16:00

Մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն