ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հայտը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի (SBA-Stand-By Arrangement) շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը:
Նշենք, որ 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը հաստատվել էր 2019թ. մայիսին։
Ըստ այդմ՝ հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է ծրագրի միջոցները հիմնադրամում ՀՀ քվոտայի չափով (128․8 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացնելու հայտը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անմիջապես հասանելի են դառնում 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։
Փոխառու միջոցների ներգրավումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ֆինանսավորելու նոր կորոնավիրուսային համավարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված
միջոցառումները։
Հիմնադրամի գործադիր խորհուրդը վերահաստատել է հակաճգնաժամային կառավարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործունեության արդյունավետությունը։
«2019թ. բարձր կատարողականից հետո Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց COVID-19 համավարակի հետևանքով: Կառավարությունը զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին՝ միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին և խոցելի անհատներին»,- ասել է հիմնադրամի կառավարիչ տնօրենի և նախագահի տեղակալ Թաո Ժանգը»։

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
29520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
30220.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
65017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
64717.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
60616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
60116.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
44116.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
43516.11.2026, 13:18