Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար:
Հայաստանը հնարավորություն կստանա ոչ միայն զարգացնել տնտեսական կապերը Սինգապուրի հետ, այլև տարանցիկ ուղի դառնալ Սինգապուրի համար տարածաշրջանային և եվրոպական շուկաներ առավել դյուրին կերպով ներթափանցելու տեսանկյունից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կատարողների համար հնարավորություն է ստեղծվում պահպանել իրենց իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ, ընդունել կատարողների՝ իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում: Պայմանագրի կնքումը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրման անհրաժեշտությամբ:

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
10113:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
9911:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
10710:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
10910:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
9409:42
«Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները»․ Սերժ Սարգսյան
9509:30
«Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ»․ Գարեգին Բ
8109:12
«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
34319.09.2026, 10:30