«Հունիսի կեսերին վարակվածների թիվը կարող է հասնել 20 հազարի, եթե ոչինչ չփոխենք». վարչապետ
![]() 473 Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 22:30 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս՝ դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
135Երեկ, 15:30
ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը
29607.04.2026, 17:00
Գարեգին Երկրորդի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի առթիվ
23007.04.2026, 11:18
Գարեգին Երկրորդի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
49305.04.2026, 12:36
Ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը (տեսանյութ)
71303.04.2026, 15:54
Մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից
52603.04.2026, 12:00
Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ (տեսանյութ)
49803.04.2026, 10:42
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
51102.04.2026, 17:30
