Պարզաբանում` ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ
![]() 451 Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 15:15 ՀՀ մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որևէ գործառնություն, այդ թվում՝ մաքսային հսկողություն. այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: «Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում: Կոմիտեն հայտնում է, որ 29.05.2014թ-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի: Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։ Իսկ համաձայն պայմանգրի 29-րդ հոդվածի. «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ օդային տրանսպորտով՝ համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու: Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից: Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից՝ մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են»,- նշված է ՊԵԿ հայտարարության տեքստում: |
«Կարծում եմ՝ Սերդար Քըլըչի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում». Ռուբեն Ռուբինյան
197Երեկ, 23:54Գարեգին Երկրորդը կհանդիպի Հռոմի պապի հետ
142Երեկ, 14:00Աննա Մկրտումյանն ազատվել է պաշտոնից
47112.09.2025, 19:48Արարատ Միրզոյանն ընդունել է Սերդար Քըլըչին (տեսանյութ)
65212.09.2025, 18:27ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը (տեսանյութ)
55612.09.2025, 17:50«Մտադիր ենք ՀՀ-ին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար». ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար
50211.09.2025, 21:34Թմրամիջոցներ իրացնող հանցավոր խումբը կատարել է 29 մլն դրամի փողերի լվացում
48911.09.2025, 12:48Շիրակի թեմի առաջնորդի լիազորությունները կկատարի Նարեկ եպիսկոպոս Ավագյանը
38210.09.2025, 16:24