Վարկեր ձևակերպելիս խարդախություններ կատարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Ապրիլի 15-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով իրենից վերցրել է 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին և դիմել փախուստի: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Ապրիլի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ոմն Գուրգեն վարկ ձևակերպելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է գումար և հեռացել:
Մայիսի 6-ին մի տղամարդ ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ ապրիլի 22-ին վարկային կազմակերպության աշխատակից ոմն Արտակ բջջային հեռախոսների խանութից իր անվամբ ապառիկ կարգով վերցրել է «Այֆոն 11» բջջային հեռախոս և խաբեությամբ հեռացել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված բոլոր հանցագործությունները մի մարդու ձեռքի գործն են։ Իրավապահների տեսադաշտում է հայտնվել մայրաքաղաքի 25-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանների միջոցառումներին զուգահեռ ստացվեց նմանատիպ ևս 13 ահազանգ։ Ձեռագիրը նույնն էր։ Տարբեր անուններով հանդես եկող երիտասարդը քաղաքացիներից հափշտակում էր փող կամ բջջային հեռախոս։
Խարդախությունները կատարելու կասկածանքով Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Երևանի 25-ամյա մի բնակիչ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդը կալանավորված է։
Կատարվում է նախաքննություն։

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր երեկվանից հոսանքազրկված են
152Երեկ, 11:00
2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
154Երեկ, 10:30
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում
19412.06.2026, 16:00
ՔԿ-ն՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
19412.06.2026, 15:42
Թիվ 12/13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
14912.06.2026, 15:24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
31212.06.2026, 13:27
Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում (տեսանյութ)
11612.06.2026, 09:18
«Աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում». Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
36910.06.2026, 21:54