Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է
348 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 12:05 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. Մ-ի ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան և տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ-ի ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան: Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 3-ը, որոնք վերաբերում են մարդուն առևանգելուն, բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
9811:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
210Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
372Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
182Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
258Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
189Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
22323.04.2024, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
23423.04.2024, 16:06