Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ հափշտակել են խոշոր չափերով գումարներ
![]() 537 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 17:20 2019-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ «Facebook» սոցիալական ցանցում «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը/երը/, տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու պատրվակով, նրանցից պահանջել և ստացել են հարյուրավոր հազար դրամներ, սակայն համապատասխան փոխանցումներ ստանալուց հետո հիշյալ էջերին քաղաքացիների հասանելիությունն արգելափակվել է: Վերը նկարագրված եղանակով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնք միասնական և համակարգված քննության կատարման նպատակով կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև՝ ՀՀ վճարային համակարգի ոլորտի ընկերությունների գործուն աջակցությամբ պարզվել են հանցագործությունների կատարման հանգամանքները: Մասնավորապես պարզվել է, որ հանցագործությունները կատարվել են նախկինում դատապարտված անձի կողմից, ով «Facebook» սոցիալական ցանցում տարբեր ժամանակահատվածներում գրանցելով երեք տարբեր իդենտիֆիկացիոն տվյալներ ունեցող «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ անհատական էջեր՝ «Messenger» հավելվածով նամակագրական շփում է ծավալել իրեն դիմած մի քանի տասնյակ քաղաքացիների հետ՝ ներկայանալով իբրև ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու իրավասություն ունեցող անձ: Այնուհետև իր առաջարկությամբ հետաքրքրված անձանց վերոնշյալ բնույթի ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ վերջիններից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» և «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության vivarobet.am կայքի 31 անհատական հաշիվներին ստացել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ընդ որում, փոխանցված գումարների հետ իրեն չնույնականացնելու նպատակով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից փոխանցված գումարները ստացել է մտացածին տվյալներով անձանց անվամբ բացված կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին: Ապա՝ հափշտակված գումարները կանխիկացնելու հնարավորություն ստանալու նպատակով կեղծ հաշիվներին կուտակված գումարները vivarobet.am կայքի «Belote» խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի՝ իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվների և «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Ձեռնարկվում են միջոցներ՝ վերջինիս գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու և վերջիններիս պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: |

Ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)
380Երեկ, 12:00
Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից
45320.03.2026, 16:00
Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել
42320.03.2026, 15:06
Տնտեսավարող տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար
43120.03.2026, 13:48
«Տեխնիկական խափանումը վերացվել է». Երևանի մետրոպոլիտեն
33220.03.2026, 12:00
Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում (տեսանյութ)
35120.03.2026, 10:48
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները
40519.03.2026, 18:42
«Սա կարևոր տարի է հայկական ժողովրդավարության համար». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
41319.03.2026, 18:30
