«Ի՞նչ է անում ոստիկանությունը, երբ այդպիսի բազմություն է հավաքվում մեկ տեղում». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկոյան քայլում եմ Երևանի արվարձաններից մեկում՝ ՀԱԹ-ում։ Մարդկանց սոցիալական վարքագծին ու ոստիկանների, նաև ՏԻՄ պատասխանատուների (չ)աշխատանքին նայելով՝ կարող ես մտածել, որ իրական Բանգլադեշում ես, ոչ թե Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ հայտարարվել է COVID-19-ի վտանգավորության բարձր մակարդակ։
Խմբերով հավաքված մարդիկ՝ առանց դիմակների, միմյանց չափազանց մոտ կանգնած, հաճախ բառացիորեն միմյանց բերան մտած, հանդիպելիս «հին ու բարի» պաչիկով բարևներով և բազմաթիվ այլ իրավիճակներ, որոնք օրեր անց դառնում են վարակվածության նոր դեպքերի պատճառներ։
Ի՞նչ է անում ոստիկանությունը, երբ մարդկանց այդպիսի բազմություն է հավաքվում մեկ տեղում՝ առանց պաշտպանիչ միջոցների, ինչո՞ւ այգիներում և խաղահրապարակներում չկան ոստիկանության կամ թաղապետարանների ներկայացուցիչներ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ապահովել մարդկանց սոցիալական պատասխանատվությունը, եթե դա մարդկանց հասու չէ գիտակցական մակարդակում։
Ի վերջո, Հայաստանը միայն Երևանի Հանրապետության հրապարակը չէ։ Հայաստանը նաև Երևանի մյուս համայնքներն են, մարզերը, գյուղերը։
Ներքևի նկարները 01․06․2020թ․ երեկոյան են արված։ Դեմքերը փակել եմ՝ էթիկայից ելնելով, բայց հստակ երևում է պաշտպանիչ դիմակի բացակայությունը։
Վարչապետն էլ վարակվեց, էլի մարդիկ չեն սթափվում։ Բազմիցս մարդկանց պատմել եմ, որ ունեմ ծանոթներ՝ կորոնավիրուսով վարակված, էլի չեն հավատում, որ այդ համավարակը վտանգավոր է, կարող է անդառնալի վնասներ հասցնել՝ եթե ոչ մեզ, ապա մեր կողքի ապրողներին»։

Տեր Պետրոս Եպիսկոպոս Մանուելյանը՝ Վենեսուելայի հայ համայնքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
4620:00
«Այն պետությունները, որ չեն շնորհավորել սրան, դուք դրանց էլ եք քցում». Մեսրոպ Եղիազարյան (տեսանյութ)
5519:42
«Դուք չեք կարող այդ վիժվածքներից պատգամավոր «գողանալ», իսկ այ ձեր մեջ գեղամնազարյաններ լինելու են». Մեսրոպ Եղիազարյան (տեսանյութ)
6019:30
Կիևի մարզում սելավը քանդել է զոհված հերոսների գերեզմանոցը (տեսանյութ)
10019:11
«Էս մարդկանց լռության և մանդատներ վերցնելու պատճառը մեկն է». Անուշ Սեդրակյան
7918:18
ԱՄՆ-ում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ
15718:03
Իսրայելը հաստատում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի տեղակայումն ԱՄԷ-ում
16117:18
«Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8015:42