Կիրակի, 05 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Խնդիրը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մեջ չի, այլ հիմնավորման»․ Արա Պողոսյան

«Խնդիրը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մեջ չի, այլ հիմնավորման»․ Արա Պողոսյան
58
Այսօր, 16:48

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Կարապետյան ջան, հենց սկզբից էլ պարզ էր, որ մանդատները վերցնելու եք։
Պարզ էր մի քանի պատճառով, բայց դրանցից ամենակարևորը կուտակած քաղաքական կապիտալը վատնելն էր։
Գիտեմ, որ պատմություն ուսումնասիրում ես ու պատմությամբ հետաքրքրվում ես։ Ես բազմաթիվ պատմական զուգահեռներ կբերեի, բայց դրանցից մեկը համահունչ է այն քաղաքական խոսույթին, որը առկա է Հայաստանում։
Շառլ Դը Գոլը համարում էր, որ մարշալ Պետենը և ամբողջ վիշիական կառավարությունը կոլաբորացիոնիստական է, և 1940-ին Լոնդոնի ռադիոյով հանդես եկավ ուղերձով, որը կարելի համարել ֆրանսիական դիմադրության առանցքային պահը։
Իսկ պատկերացնո՞ւմ եք, օրինակ Շառլ Դը Գոլը որոշեր, որ պետք է իրավաբանների միջոցով դիմել Սահմանադրական դատարան, կամ օրինակ՝ ֆրանսիական դիմադրության շարժմանը՝ պարտիզանական, աջակցելու համար որոշեր վերցնել մանդատներ ֆրանսիական խորհրդարանում։
Հայկական իրականությունը բնականաբար բոլորովին այլ է, բայց իմ խորին համոզմամբ, իշխանության նպատակով քվե ստացած ուժերը պետք է ցանկացած դեպքում իրենց ընտրությունը հիմնավորելու այնպիսի ծանրակշիռ պատասխան պետք է տան իրենց քվե տվողներին, որպեսզի քվեարկողը չհամարի, որ կրկին պարտվել է։
Խնդիրը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մեջ չի, այլ հիմնավորման։
Գոնե ես այդպիսի հիմնավորում չեմ լսել, որը կարդարացնի։
Իշխանափոխության համար անգամ մեկ պատգամավոր էլ պետք չի խորհրդարանում, հավատացնում եմ։
Իշխանափոխության հասնելու համար նախ դառնում են իշխանություն՝ մինչև իշխանություն ստանձնելը, հետո նոր գալիս էր ֆորմալ իշխանություն ստանձնելու փուլը։
Չէի ցանկանա, որ դառնաք հերթական ձախողված ուժը, բայց քաղաքականությունն առավել կոպիտ օրենքներ ունի...
Ամեն դեպքում, մաղթում եմ հաջողություն, թեպետ քննադատաբար եմ մոտենում հետընտրական մինչ այժմ եղած գործընթացներին...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան