«Ընդդիմության որոշումն այս պահի համար ճիշտ էր»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ ««Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։ Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան։
Բայց ոչ մի հուսահատություն։ Եկեք անկեղծ լինենք՝ եթե մի կողմ դնենք բոլոլ էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է։ Իհարկե, մեկ բացառությամբ՝ եթե խորհրդարանական գործունեությունն իսկապես զուգորդվի փողոցային պայքարի կազմակերպմամբ։ Ընդ որում, անհրաժեշտ են հստակ ժամկետներ։ Օրինակ, մեկ տարի։ Կամ, առավելագույնը, տարիուկես։ Բայց ոչ ավելին։
Հնարավո՞ր է դա արդյոք, կարծում եմ՝ այո։ Կգնա՞ խորհրդարանական ընդդիմությունն այդ ճանապարհով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Վստահության մեծ դեֆիցիտ կա։ Իսկ ընդդիմությունը վստահություն ձևավորող չէ՝ սպառող է։ Բայց քանի դեռ այս պահին իշխանափոխության այլ ճանապարհ չեմ տեսնում, կարծում եմ, որ ընդդիմության որոշումն այս պահի համար, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Չնայած՝ դրա իրական ճիշտ կամ սխալ լինելը կերևա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Հենց այդ ժամանակ և ոչ թե իմ ասած այն մեկուկես տարվա ընթացքում։
P.S. Խնդրում եմ ներեք իմ՝ ակնհայտորեն շատ թույլ հիմնավորված լավատեսությունը»։

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
2213:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
1813:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3712:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
4412:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
5012:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
7912:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
5212:06