«Դուք չեք կարող այդ վիժվածքներից պատգամավոր «գողանալ», իսկ այ ձեր մեջ գեղամնազարյաններ լինելու են». Մեսրոպ Եղիազարյան

Վերլուծաբան Մեսրոպ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում հիշեցնում է՝ 2021-ից մինչև այսօր ինչ է կատարվել քաղաքական դաշտում և ինչ է կատարվում հիմա. «2021-ին վերցրեցին մանդատները, որպեսզի հեռացնեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Արտակարգ գիտեին, որ իրենք դա չեն կարող անել, այնտեղից մարդ գողանալ, իրենց թիմ մարդ տեղափոխել իրենք չեն կարող: Որովհետև այդ վիժվածքներն իրար հետ կապված են այնպիսի այլասերվածությամբ, որ ամեն մեկի վրա կա կոմպրոմատ: Ես ձեզ բաց եմ ասում, որովհետև դրանք այդ տեսակի տականքներ են: Եկան, հասցրեցին 2026 թիվ: Քանի տարի գոռում էինք՝ դավաճանի օրակարգով չեն գնում ընտրությունների: Հիշեցնեմ ձեզ, պարոնայք ընդդիմադիրներ՝ 2021 թվականի: Դուք հիշո՞ւմ եք 2022 թվականի դիմադրության շարժը, էդ ո՞ւմ էիք դիմադրում, ժողովրդի ցասումի՞ն: Ժողովուրդը դուրս եկավ, դուք ի՞նչ արեցիք՝ ոչ մի բան: Դիմադրում էիք ժողովրդի ցասումին, սառեցնում էիք ժողովրդի էներգիան: Որից հետո ձեր կատարած այդ քայլերից հետո ժողովուրդը թքած ուներ ամեն ինչի վրա: Դուք ասացիք՝ գնում ենք ԱԺ մեր օրակարգով: Հասաք նրան, որ Նիկոլը հոկտեմբերին Պրահայում ասաց՝ Արցախն Ադրբեջան է: Դրանից հետո ի՞նչ արեցիք դուք՝ ոչինչ, մենք այդ բանն իմացանք միայն ռուսական լրատվականներից ու Հրանտ Բագրատյանից: Դրանից հետո՝ Արցախի շրջափակումը: Արցախը հանձնվեց, դուք ի՞նչ արցեիք՝ ոչինչ: Սրբազան շարժման ժամանակ, որ այդքան ժողովուրդ էր դուրս եկել, դուք դուխ տվեցիք ու ի՞նչ արեցիք՝ ոչինչ: Անգամ իմփիչմենթի փորձ չարեցիք: Հիմա գնում եք մանդատներ վերցնելու: Ո՞նց կարելի ա ձեզ հավատալ: Դավաճանի օրակարգով գնում եք ընտրությունների, դավաճանական դատավճիռը սահմանադրական դատարանի ընդունում եք և գնում եք մանդատներ վերցնելու: Ի՞նչ եք ուզում ասել՝ նորից ժողովո՞ւրդն է մեղավոր, երբ որ 450 հազար կեղծիք է եղել: Էդ ո՞ր ժողովրդի մասին եք խոսում, էն բնակչության, որ տարված է ու սրանց ձա՞յն է տալիս: Իսկ դուք չե՞ք մտածում ազգի էլիտայի մասին, որ ձեզ 500 հազար ձայն է տվել: Իսկ դրա տված ձայների 450 հազարը կեղծիք է եղել. դուք ի՞նչն եք լեգիտիմացնում, դուք գնում եք ԱԺ դրանից պատգամավոր «գողանալո՞ւ»: Դուք չեք կարող, որովհետև դրանք իրար հետ այնպիսի կոմպրոմատներով են կապված, որ երբեք չեն թողնի՝ թռնեն: Էն 2 բիձուն էիք ասում, վերջում էն մի հարիֆի գլխին լավ սարքեցին, խայտառակ բաներ գրեցին, ինչի՞ մասին ա խոսքը: Դուք մտածում եք, որ ձեր մեջ գեղամնազարյաններ չե՞ն լինելու, լինելու են: Ձեզ բաց եմ ասում՝ Ալիևից կուզի 60 միլիոն դոլար, 6 հոգի ա պետք՝ մարդ ա 10 միլիոն դոլար կտա, չնայած էդ էլ ա շատ դրանց համար: Այս վիժվածքն այն դրության մեջ է, որ հիմա ամեն ինչի կգնա, իսկ դուք գնում եք՝ դա լեգիտիմացնելու: Դուք ինչո՞վ եք պահելու փողոցը, դուք ո՞նց եք փողոց պահելու»:

«Այն պետությունները, որ չեն շնորհավորել սրան, դուք դրանց էլ եք քցում». Մեսրոպ Եղիզարյան (տեսանյութ)
219:42
«Դուք չեք կարող այդ վիժվածքներից պատգամավոր «գողանալ», իսկ այ ձեր մեջ գեղամնազարյաններ լինելու են». Մեսրոպ Եղիազարյան
2119:30
Կիևի մարզում սելավը քանդել է զոհված հերոսների գերեզմանոցը (տեսանյութ)
6519:11
«Էս մարդկանց լռության և մանդատներ վերցնելու պատճառը մեկն է». Անուշ Սեդրակյան
6518:18
ԱՄՆ-ում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ
12218:03
Իսրայելը հաստատում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի տեղակայումն ԱՄԷ-ում
12717:53
«Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7315:42
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի
15715:17