«Ճիշտը մանդատները վերցնելն է»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:
Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։
Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը: Մենք պայքարելու ենք քեզ համար»։
Իր խոսքում Կարապետյանը մանրամասնել է․ «Մենք եկանք կարևոր եզրահանգման․ որպեսզի ՀՀ-ում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր ու վերջանական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում մեծ փոփոխության հնարավորություն։ Պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք դա։ Օրենսդիրի ու փողոցի համակցության արդյունքում կունենանք լեգիտիմ ու խաղաղ փոփոխություն․․․ Եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է ԱԺ-ում, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի նաև փողոցային պայքարին»։

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
2213:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
1813:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3712:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
4412:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
5012:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
7912:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
5212:06