Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից․ «Ժողովուրդ»
![]() 530 Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 08:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության ժամանակ պատգամավորները նաև հետաքրքրվեցին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին, որի մասով դատախազությունում նաև առանձին վարչություն է ստեղծվելու: Եվ բնական է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ևս փորձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղել այդ թեմայով, սակայն, պարզվում է, Արթուր Դավթյանը որոշել է իրեն ագրեսիվ պահել մեր լրատվամիջոցի հանդեպ՝ անպատասխան թողնելով հարցերը կամ այլ տոնով պատասխանելով: Մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ համակարգում Սերժ Սարգսյանի մնացորդների մասին, մենք պարզապես հետաքրքրվեցինք՝ իրեն զգում է որպես նախկին համակարգի անդամ, թե ոչ, ինչինի պատասխան նետեց. «Հարցը տալուց մտածե՛ք, թե ում եք տալիս, և ինչ ձևով եք տալիս»: Իսկ արդեն վերջում հետաքրքրվեցինք՝ թե արդյոք չի կարծում, որ ապօրինի բռնագանձումն իրենից պիտի սկսել՝ հաշվի առնելով, որ Դավիթաշենում առանձնատուն է կառուցել իր պաշտոնավարման ժամանակ. վերջինն արձագանքեց. «Դու կսկսես»: Նկատենք, որ խոսքն Աջափնյակ վարչական շրջանում նրան հատկացված հողատարածքի մասին է, որի հարցը 2019 թվականին խորհրդարանում բարձրացրել էր նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ցույց տալով դատախազի առանձնատան լուսանկարը, ասելով, թե երկու տարվա ընթացքում դատախազը կառուցել է այդպիսի առանձնատուն, որն արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար: Իհարկե, դրանից հետո Գլխավոր դատախազությունը փորձել էր հերքել, որ այդ առանձնատունն արժե կես միլիոն դոլար՝ ասելով, որ Դավթյանն իր հայրիկի հետ միասին վերցրել է 25 միլիոն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը: Եվ հիմա իսկապես ժամանակն է՝ եթե դատախազը բոլոր տվյալները ճիշտ է ներկայացրել, ապա ուսումնասիրությունները կարող են սկսել հենց իրենից»: Մանրամասները՝ թերթի համարում։ ![]() |
«Մոլեգնող այլանդակությունը կանգնեցնելու ճանապարհը հանրային երկխոսությունն է». Վահե Հովհաննիսյան
8201:06«Չվճարող ուղևորները 1-2 շաբաթից կտուգանվեն»․ Լևոն Հովհաննիսյան (տեսանյութ)
112Երեկ, 23:36«Տեղեկություններ են ստացվել տապալված ծառերի, սյուների, շինությունների տանիքների վնասման վերաբերյալ». ՆԳՆ Փրկարար ծառայություն
185Երեկ, 22:54«Ոչ մի զիջում էլ ոչինչ չի փոխելու». Վարդան Ոսկանյան
201Երեկ, 19:47«Անչափահասների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել». Նարինե Ղալեչյան
241Երեկ, 19:22««Օփել»-ների վարորդներին «համբալ» անվանելու փոխարեն, ավելի լավ չէ՞ տրակտորը գետից հանեք»․ Կարեն Հեքիմյան
211Երեկ, 19:00«4 տարի առաջ Ստեփանակերտի ճանապարհին առաջին անգամ անելանելիության զգացողություն ապրեցի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
237Երեկ, 18:09«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա»․ Ոսկան Սարգսյան
226Երեկ, 16:48