Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան

«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
28
Այսօր, 13:24

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այն կերտվեց անսահման նվիրումի, անձնազոհությունների գնով:
Ցավոք, այսօր մեր պետության առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ։ Մենք ականատեսն ենք ծանր կորուստների. հանձնված է հայրենիքի մի մասը, խարխլված է անվտանգությունը, վտանգված են հոգևոր արժեքները, մեր բարոյական նկարագիրը:
Սակայն, ես հավատում եմ վաղվա լուսավոր գալիքին: Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը՝ հիմք դառնալով նոր զարթոնքի համար:
Մենք ունենալու ենք պաշտպանված, արժանապատիվ և իրապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն, որտեղ առաջնային ու անսակարկելի կլինեն ազգային արժեքները»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան