Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ
507
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 22:45

ՀՀ Կառավարության որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: