Սերժ Սարգսյանը պատասխանել է Արայիկ Հարությունյանին

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ստեփանակերտի օդը անպաշտպան էր 2016-ին. «Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին: Չեմ ուզում ամբողջը մանրամասնել, այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ...: Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում ձեռք բերված զենքի հետ կապված՝ անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- ասել է Հարությունյանը:
Ի պատասխան Արայիկ Հարությունյանին՝ Սերժ Սարգսյանը News.am-ի հետ զրույցում ասել է. Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»:

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա (տեսանյութ)
1117:24
«Եթե Վեհափառը կալանավորվի, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը»․ Միքայել Սրբազան (տեսանյութ)
2417:12
«Չկա իմ ու քո քաղբանտարկյալ, բոլորը ՀՀ-ում հաստատված կոնցլագերյան համակարգի քաղբանտարկյալներն են»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
3916:54
«Պատճառը «գտնվել» է՝ խցանումների մեղավորը վարորդներն են, որ «ինքնագլուխ» մտնում են խաչմերուկ»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
4316:42
«Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4616:36
Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
6816:18
«Իսրայելը մնում է ԱՄՆ-ի և Իրանի հաշտեցման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը»․ Թուրքիայի ՊՆ
6815:45
«Եթե հիմա ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
10115:36